«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպություն
2016 թվականից ի վեր «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն ընդարձակ գործունեություն է ծավալում մշակութային ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։
«Ֆիլմադարանը» եզակի կազմակերպություն է հայաստանյան կինոյի ասպարեզում, որը կլոր տարի զանազան միջոցառումներ է կազմակերպում՝ փառատոններ, կինոցուցադրություններ, աշխատարաններ, հրատարակում է գրքեր և նկարահանում ֆիլմեր։
Փառատոնից դուրս «Ֆիլմադարանը» նույն ժամանակահատվածում Երևանում և մարզերում ցուցադրել է հարյուրավոր ֆիլմեր:
2016 թվականից ի վեր «Ֆիլմադարան» ՀԿ-ն արտադրել կամ համարտադրել է մոտ մեկ տասնյակ վավերագրական և խաղարկային ֆիլմ:
«Ֆիլմադարանը» հրատարակել է մոտ մեկ տասնյակ գիրք:
Միջազգային ասպարեզում «Ֆիլմադարանը» ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով նպաստել արտասահմանում հայկական կինոյի հանրահռչակմանը։
2019 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 15 կինոուսանող մասնակցել է «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Երևանում «Գյոթե» կենտրոնի կազմակերպած «Սև դաշտ» կինոաշխատարանին, որը վարում էր մեծանուն գերմանացի ռեժիսոր, օպերատոր և մանկավարժ Ֆրեդ Քելեմենը։
Մենք միշտ պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները և պատասխանել հարցերին
info@filmadaran.org
+374 (XX) XXX-XXX
Երևան, Հայաստան