Կինոդպրոց

Փառատոնին կից կինոդպրոցի նպատակն է խրախուսել Հայաստանի մարզային և սահմանային բնակավայրերի երեխաների ստեղծագործական միտքն ու բորբոքել հետաքրքրությունը շրջակա աշխարհի հանդեպ:

Կինոդպրոց

Նպատակները

Ստեղծագործական մտածողություն

Աշակերտները հաղթահարեն ընկալման ավտոմատիզմը և սովորեն արվեստի ու ինքնարտահայտման հնարավորությունների ընդլայնման շնորհիվ նորովի տեսնել, վերարժևորել ու վերաիմաստավորել ամենօրյա իրականությունը:

Մեդիագրագիտություն

XXI դարում, երբ ընթերցանության մշակույթը տեղ է տալիս պատկերային մշակույթին, առավել կարևոր նշանակություն է ստանում մեդիագրագիտությունը և պատկերային ինքնարտահայտումը:

Կինոարարման հմտություններ

Արդի տեխնոլոգիական առաջընթացը լայն հնարավորություններ է տալիս առանց հատուկ տեխնիկական միջոցների ճանաչելու աշխարհը՝ կինոյի լեզվով:

Ծրագրի կառուցվածքը

Տեսական մաս

Աշակերտները նայում և քննարկում են զանազան ֆիլմեր, ինչպես նաև իրենց իսկ նկարահանած նյութը:

Գործնական մաս

Բուն նկարահանումներն են և մոնտաժը:

Արդյունք

Ստեղծված ֆիլմերն ավանդաբար ցուցադրվում են «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը:

20+
Ստեղծված ֆիլմ
50+
Մասնակից երեխաներ
6
Տարի փորձ

Ֆիլմարտադրություն

2016 թվականից ի վեր «Ֆիլմադարան» ՀԿ-ն արտադրել կամ համարտադրել է մոտ մեկ տասնյակ վավերագրական և խաղարկային ֆիլմ, այդ թվում՝ միջազգային համարտադրություններ:

Ֆիլմարտադրություն

Մեր ֆիլմերը

«Ուջանյան պատմություն»

Ujan Story, Իրան/Հայաստան, 2021
Ռեժիսոր՝ Շահրամ Բադախշան Մեհր

«Իմ Ռայշոֆեն»

Mon Reichshoffen, Ֆրանսիա/Հայաստան, 2023
Միջազգային համարտադրություն

«Սահմանը մեր մեջ»

The Border Within Us, Շվեդիա/Հայաստան, 2025
Ռեժիսոր՝ Կնուտե Վեսթեր

«Այրուձի»

Հայկական վավերագրական ֆիլմ

«Անդրեյ Բելիյ․ Հայաստան»

Գրական-կենսագրական վավերագրություն

«Հավետ կարմիր»

Արվեստի մասին վավերագրական ֆիլմ

Գրահրատարակչություն

«Ֆիլմադարանը» հրատարակել է մոտ մեկ տասնյակ գիրք՝ նպատակ ունենալով փաստագրել և հասարակայնությանը հանձնել հայկական կինոյի պատմությունը:

Գրահրատարակչություն

Մեր հրատարակությունները

«Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1909-1936 թթ․)»

2023թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով տպագրված բացառիկ ժողովածու:

«Նռան գույնը»․ ֆիլմի վավերագիր պատմություն»

2024թ․ ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհով տպագրվող գիրք (ռուսերեն):

«Փարաջանով․ նամակներ կալանավայրից»

2020թ․ ժողովածուի երկրորդ հրատարակությունը:

«Փարաջանով․ Intermezzo»

2021թ․ Սերգեյ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության մասին:

«Իմ Երևան»

2019թ․ գիրք-ալբոմ:

Պատրաստվող հրատարակություններ

  • «Հայկական կինո․ նյութեր և փաստաթղթեր (1936-1957 թթ․)»
  • «Սերգեյ Փարաջանով․ կյանքի քրոնիկոն»

Կապ մեզ հետ

Մենք միշտ պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները և պատասխանել հարցերին

Կապակցվեք մեզ հետ

📧

Էլ. փոստ

info@filmadaran.org

📱

Հեռախոս

+374 (XX) XXX-XXX

📍

Հասցե

Երևան, Հայաստան