Աշխարհի եզակի գյուղական կինոփառատոն
2015-ին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն է, վավերագրական կինոյի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում ուշ ամռանը կամ վաղ աշնանը Հայաստանի զանազան գյուղերում։
Սա տարածաշրջանի միակ և աշխարհի եզակի գյուղական կինոփառատոներից է, որտեղ մասնակիցները մեկ շաբաթ ապրում և հաց են կիսում գյուղացիների հետ՝ անմիջականորեն ծանոթանալով միմյանց աշխարհընկալմանը։
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել Երևանում
Փառատոնային աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով Երևանը, Գյումրին և Արագածոտնի մարզի Ուջան գյուղը
Փառատոնն ամբողջովին անցկացվում էր Ուջանում
Փառատոնը տեղափոխվեց Լոռու մարզ
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում
Ապակենտրոնացնել մշակութային կյանքը Հայաստանում, որտեղ մշակութային միջոցառումների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում մայրաքաղաքում և Գյումրիում
Հայաստան բերել համաշխարհային լավագույն վավերագրական ֆիլմերը՝ նրա բոլոր տարատեսակներով և դրսևորումներով
Փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղական բնակչությանը անմիջական մարդկային կապեր հաստատել իրենց կողմից հյուրընկալվող մասնակիցների հետ
Այլազգի արվեստագետներին ծանոթացնել հայկական մշակույթին՝ առանց զբոսաշրջային շղարշի, ծանոթանալ հայ գյուղացու առօրյային
Նոր հնարավորություններ ստեղծել գյուղացի երեխաների համար՝ կինոդպրոցի շրջանակում
Նպաստել ներգնա տուրիզմի զարգացմանը՝ քաղաքային հանդիսականներին փառատոնի վայր բերելով
2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներ
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղեր
30-40 միջազգային մասնակից
8 օր հայկական գյուղում
Industree-ն «Ծիրանի ծառ» կինոփառատոնի համագործակցության արտադրական հարթակն է, որի շրջանակում այս տարի նախատեսվում է իրականացնել հետևյալ նախագծերը:
Ռուս-վիետնամուհի լուսանկարիչ և արվեստագետ Թհու Ան Նգույենը կոլաժի աշխատարան կվարի գյուղացի երեխաների համար
Անվանի ռուս կինոպատմաբան և տեսաբան Եվգենի Մարգոլիտը հանդիպում կունենա երիտասարդ հայ կինոգործիչների հետ
Փառատոնին կից գործելու է կինոդպրոց գյուղացի դեռահասների համար
Տարբեր երկրներից ժամանած ռեժիսորները ֆիլմ-անթոլոգիա կնկարահանեն հայկական գյուղում ապրելու փորձառության մասին
Մենք միշտ պատրաստ ենք լսել ձեր առաջարկությունները և պատասխանել հարցերին
info@filmadaran.org
+374 (XX) XXX-XXX
Երևան, Հայաստան